Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այն ինչ Թուրքիան անում է Սիրիայում, վաղը կարող է անել Երևանի կենտրոնում

Այն ինչ Թուրքիան անում է Սիրիայում, վաղը կարող է անել Երևանի կենտրոնում
10.03.2025 | 20:22

Սիրիայում այս օրերին տեղի ունեցող կոտորածի համատեքստում մի քանի դիտարկում պետք է իրականացնել:

ԱՌԱՋԻՆ - ակնհայտ է, որ երբ աշխարհը մարսեց արցախյան էթնիկ զտումը և ցեղասպանությունը, ապա դա ազդակ էր, որ հարցերը այլևս կարելի է այդ կերպ լուծել:

Գազան ու Սիրիան ձեզ օրինակ:

Որևէ մեկը կոտորողի ձեռքը չի բռնելու:

Կաղաղակեն, բանաձևեր կընդունեն և վերջ:

ԵՐԿՐՈՐԴ- աշխարհում տեղի է ունենում գլոբալ վերաբաժանում, որի արյունոտ հետևանքներն իրենց մաշկի վրա են զգում գլխավորապես փոքր ազգերը:

ԵՐՐՈՐԴ- սիրիական ողբերգությունը ի ցույց է դնում, թե ինչ է նշանակում պայմանականորեն ասած Խաղաղության դարաշրջան ասվածը թուրքերի հետ:

Հիշենք, որ նախկին ղեկավար Ասադին Էրդողանը համարում էր եղբայր, սակայն տարիներ անց օկուպացրեց երկրի մի մասը, Ասադին էլ գահընկեց արեց:

ՉՈՐՐՈՐԴ- Թուրքիան ծայրահեղ վտանգավոր պետություն է, որի համար ցեղասպանություն իրագործելը, ոչ թե պահի թելադրանքով լոկ գործիքակազմ է այլ դարեր ի վեր հղկված պետական քաղաքականություն: Դարեր ի վեր այդ մարդիկ կոտորել են հիմա էլ կոտորում են և շարունակելու են կոտորել, սառը և պրագմատիկ հաշվարկով:

ՀԻՆԳԵՐՐՈՐԴ -այսօր իրենք կոտորում են Սիրիայում, վաղը այդ սցենարը կարող է կրկնվել Երևանի կենտրոնում: Եվ դա բնավ ֆանտաստիկայի ժանրից չի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Արցախը հանձնած եւ հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող դավաճանական վարչախումբն ամեն հնարավոր բանն արել է նույնի կրկնության հնարավորության համար:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ