ԿՈԲԱԽԻՁԵ - Ասեմ՝ իմանաս, սրանք պատմական գոլեր են, պատմության մեջ մնացող գոլեր։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Պատմական գոլերը ինձ չեն հետաքրքրում, ես իրական Հայաստանի գերագույնն եմ։
ԿՈԲԱԽԻՁԵ - Ուրեմն գոնե էս անգամ մի իրական լավություն արա։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Դու խնդիր չունես, ի՞նչ ա պետք։
ԿՈԲԱԽԻՁԵ - Կարա՞ս հենց ստադիոնում պաշտոնապես հայտարարես, որ Տիգրան Պետրոսյանը վրացի ա։ Ահագին սև իկրա կտամ ու արաղ, հլը մի էդքան էլ հետդ կդնեմ։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - էդ դիտմա՞մբ ես անում, ամեն անգամ էնպիսի անուններ ես ասում, որ արդեն Ալիևին եմ խոստացել։
ԿՈԲԱԽԻՁԵ - Չհասկացա, ամեն ինչ դրանց է՞ս տվել, մեզ հեչ բան չես պահե՞լ։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Ձե՞զ․․․ սպասի մտածեմ․․․ հա՛, կուզե՞ս հայտարարեմ, որ շիրինյան լևոնը վրացի ա։
ԿՈԲԱԽԻՁԵ - Էդ ի՞նչ ա։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Շատ ճարպիկ քյոփակ ա, եթե կերը տեղը պահես՝ մի ամսում ժողովրդիդ կեսին կսարքի ժեխ։
ԿՈԲԱԽԻՁԵ - Ինչի՞ համար։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Ոնց թե, ինչ ուզես՝ հետները կանես։
ԿՈԲԱԽԻՁԵ - Չէ, ախպեր, ավելի լավ ա էդ էլ տաս ալիևին։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Առաջարկել եմ, չուզեց։
ԿՈԲԱԽԻՁԵ - Ի՞նչ ասեց։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Ասեց siktir արա։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ