Ենթադրաբար` խնդիր է դրված իմպիչմենտի վերաբերյալ քննարկումների ընթացքում ոտքի հանել հասարակությանը և վերջինիս ճնշմամբ կորզել որոշ ՔՊ-ականների քվեներ:
Նախ` ՔՊ-ականներ, որպես այդպիսիք, գոյություն չունեն: ՀՀ ԱԺ-ում կան բազմաթիվ փաշինյաննիկոլներ, որոնք ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում: Որքան էլ հասարակական ճնշում լինի, տրամաբանական չէ, որ փաշինյաննիկոլները Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու կողմ քվեարկեն:
Բացի դրանից` Հայաստանի բնակչությունը ոտքի չի կանգնում նույնիսկ Արցախի, Արծվաշենի և ՀՀ այլ տարածքների փաստացի կամ հավանական կորստի և դրա կանխման համար, էլ ուր մնաց անտրամաբանության համար ոտքի կանգնի:
Իշխանափոխություն անհրաժեշտ է, սակայն այն պետք է լինի տրամաբանված և իրագործվի ճիշտ պահին:
Այսօրվա իրականությունը հուշում է, որ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է իրականացնել բացառապես սոցիալական հիմքով:
Ցավոք, ազգային գաղափարները բնակչության շրջանում այլևս «նորաձև» չեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ