Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Փաստաբանները զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից

Փաստաբանները զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից
20.11.2024 | 08:31

19-րդ դարում Ամերիկյան իրավաբանների ասոցիացիան, հասկանալով, որ առկա է իրավաբանական օգնության կարիք ունեցող անվճարունակ մարդկանց մեծ թիվ, իր կանոնագրքում սահմանեց, որ փաստաբանն իր աշխատաժամանակի առնվազն 2 տոկոսը պետք է ծախսի անվճար (pro bono) ծառայություններ մատուցելու վրա։

Հարավային Կորեայում իրավաբանները տարեկան առնվազն 30 ժամ պետք է աշխատեն անվճար՝ pro bono:

Ռուսաստանում 1864թ․ անցկացված դատական բարեփոխումների արդյունքում ներդրվեց «աղքատության իրավունքով» անվճար փաստաբան ունենալու իրավունքը։ Այն հիմք հանդիսացավ, որպեսզի 2011թ․ ընդունվի «ՌԴ-ում անվճար իրավաբանական օգնության իրավունքի մասին» օրենքը։

Անվճար՝ pro bono, փաստաբանական ծառայությունների մատուցմամբ հայտնի են բազմաթիվ հանրահայտ փաստաբաններ, օրինակ՝ նույն Ֆյոդոր Պլևակոն։

Սոցիալապես անապահով խավերին, քաղհալածյալներին և այլ խոցելի խմբերին անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցում նաև Հայաստանում։ Թե՛ մեր գրասենյակը և թե՛ մեր բազմաթիվ այլ գործընկերներ ու գրասենյակներ իրենց աշխատաժամանակի մի էական (երբեմն՝ ահռելի) մասը նվիրում են անվճար փատաբանական ծառայությունների մատուցմանը։

Փաստաբանությունը սոսկ բիզնես չէ, այլ՝ իրավապաշտպան առաքելություն։

Հայաստանում անվճար իրավաբանական օգնության պատմությունը կավարտվի 2025թ․ հունվարի 1-ին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի լոբբինգի և ԱԺ-ում առանց հասկանալու կնոպկա սեղմելու արդյունքում փաստաբանները նախ զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից և երկրորդ՝ էապես թանկացնելու են իրենց ծառայությունների արժեքը, քանի որ մեր հարկերը թանկանալու են մոտ 6 անգամ։

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 5889

Մեկնաբանություններ