Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եվրոպայում Էյֆելի, Ֆերարիի և Շանելի տեսակը վաղուց չկա

Եվրոպայում Էյֆելի, Ֆերարիի և Շանելի տեսակը վաղուց չկա
26.01.2025 | 10:42

Ամերիկյան կապիտալիզմը, ինչպես ամենասկբում էր, շարունակում է հիմնվել մարդկանց վրա։ Տեխնոլոգիականից մինչև ֆինանսական ոլորտները զարգացնում են կոնկրետ անհատներ՝ Իլոն Մասկից մինչև Լարի Ֆինկ։ Իսկ Եվրոպայում Էյֆելի, Ֆերարիի և Շանելի տեսակը վաղուց չկա։

Եվրոպան ամբողջությամբ տրվել է բյուրոկրատական համակարգին։

Օրինակ, եվրաբյուրոկրատիան, պլանային տնտեսության լավագույն ավանդույթներով, որոշել էր ամբողջ Եվրոպայում լիթիումային մարտկոցների գործարաններ հիմնել։ Այս ծրագրի շրջանակում Շվեդիայում 15 միլիարդ եվրոյի ներդրմամբ ստեղծվել էր NorthVolt գործարանը, որը, սակայն, չկարողացավ ապահովել անհրաժեշտ որակը և, չդիմանալով մրցակցությանը, փակվեց։

Ժամանակին, երբ վաղ սովետական շրջանում շարժիչ ուժը մարդիկ էին, նույնիսկ կոմունիստական ռեժիմի պայմաններում անհատականությունների կողմից կառավարվող ոլորտները համաշխարհային մրցակցությունից հետ չէին մնում և որոշ դեպքերում առաջ էին անցնում. Կորոլյովի դեպքը վկա։

Հետաքրքիրն այն է, որ ամերիկյան այն ոլորտներում և ընկերություններում, որտեղ կոնկրետ անհատականություններ չկան, գործերը, մեղմ ասած, լավ չեն ընթանում։ Օրինակ՝ դասական ավտոարդյունաբերությունն ու ավիաարդյունաբերությունը։

Ինչպես կասեր հայ հավաքական միջակությունը՝ «մեզ անհատականություններ պետք չեն, դրանք վտանգավոր են»։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ