Կարծիքից մինչև խորհուրդ թիզ ու կես է, ու այդ սահմանն անցնելու «չարաճճիությունը» հանգեցնելու է նոր ողբերգությունների. լոկ գիտակցված, անանձնական որոշումները կարող են ապագայի շուրջ հյուսված դավադիր կծիկը քանդել և հույսի ճրագ վառել:
Ադոլֆ Հիտլերը (վարկածներից մեկն եմ մեջբերում) գնդակահարեց Եվա Բռաունին և անձնասպան եղավ, երբ կորցրեց իր սանձազերծած պատերազմը: Գամալ Աբդել Նասերը հրաժարական տվեց Իսրայելի դեմ պատերազմը կորցնելու գիշերը: Ավելի հոռի կամ անազնիվ անձեր չէին, բայց առաջնորդից սպասված արժանապատվության և պատասխանատվության գիտակցում ունեին: Գոնե այս հարցում աստվածների գլուխը «չարդուկենք», մանավանդ որ, այս դեպքում նրանք բոլորովին մեղք չունեն` մեղքն ու մեղավորը էլի մենք ենք:
Ռոլանդ Շառոյան