Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ընդդիմությունը խորքային արատ ունի»

«Ընդդիմությունը  խորքային արատ ունի»
07.12.2012 | 00:39

«Սերժ Սարգսյանին այսօր այլընտրանք չկա: Սակայն յուրաքանչյուր ոք կարող է իր ուժերը փորձել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը: Ըստ ակումբի հյուրի, քաղաքական դաշտի այսօրվա հանգստությունը և «սին աժիոտաժի» բացակայությունը նպաստում են հասարակության առողջացմանը: Քաղաքական ուժերը, նրա համոզմամբ, հասկանում են, որ չունեն նախագահի համապատասխան թեկնածու, ով կարող է հաղթել Սերժ Սարգսյանին, այդ իսկ պատճառով միավորման տարբեր ֆորմատներ են ստեղծում: Չցանկանալով քաղաքական որևէ կանխատեսում անել, բանախոսը շեշտեց, որ ընտրություններից հետո չի տեսնում այն լուրջ պատճառը, որ պիտի հանգեցնի վարչապետի փոփոխման, իսկ այս տարվա բյուջեի քննարկումների վերաբերյալ էլ նկատեց. «Որևէ ժամանակ, որևէ երկրում անքննադատելի կառավարություն չկա և չի կարող լինել: Քննադատությունն օգտակար է կառավարության համար, եթե այն առողջ ու ինչ-որ բան լավացնելու նպատակ ունի: Բագրատյանի քննադատության մեջ կար այդ ռացիոնալ հատիկը»:
Անդրադառնալով արտագաղթի թեմային` պատգամավորը նշեց, որ այն մի քանի գործոններով է պայմանավորված` անարդարություն դատաիրավական համակարգում, տնտեսական իրավիճակ, որը սուբյեկտիվ և օբյեկտիվ բաղադրիչներ ունի, և հոգեբանական: «Թքածը չլիզող ազգ ենք: Գիտեմ բազմաթիվ մարդկանց, ովքեր շատ ծանր վիճակում են դրսում, սակայն չեն վերադառնում: Ցավոք, պիտի արձանագրել, որ դա բարոյական դեգրադացման մասին է խոսում»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին, թե որ տարիներն են եղել հայ ժողովրդի համար ամենանպաստավորը, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դեռ չեն եկել»: Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմության պահվածքին, բանախոսը վստահ է. «Ընդդիմությունը խորքային արատ ունի: Յուրաքանչյուր ընդդիմադիր կարծում է, որ ինքն աշխարհի կենտրոնն է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ