Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ն քվե չի գողանում, ընտրակաշառք է բաժանում

ԲՀԿ-ն քվե չի գողանում, ընտրակաշառք է բաժանում
05.05.2013 | 16:00

Անտարբեր քաղաքացին յուրաքանչյուր պետության համար այն բումերանգն է, որը հետ է գնում երկրի քաղաքական էլիտային` որպես ադեկվատ պատասխան հասարակության հանդեպ վերաբերմունքի: Սոցիալական ցանցերն ու հատկապես Ֆեյսբուքն այսօր լի են Երևանի ավագանու ընտրություների վերաբերյալ կարծիք-մեկնաբանություններով: Իշխանական թևի օգտատերերը պասիվ են, ընդդիմադիրները` խիստ ակտիվ, բայց այս պասիվության ու ակտիվության արանքում կա մի շերտ, որն այսօր ընտրության չի գնալու: Ընտրություններից իրականում շատերն են հիասթափված, սակայն երիտասարդների մեջ հանդիպող ձեռնպահ հատվածը այն տեսակն է, որի քաղաքացիական ինքնագիտակցությունը բավականին բարձր է ընտրակաշառք վերցնելու համար:
Ընտրության չգնացողները հիմնականում 23-24 տարեկաններն են: Այս սերունդը անկախության հետ է ծնվել, մանկությունն անցել է պատերազմի պարտադրած զրկանքների մեջ: Այս սերունդը նաև երազել է իր երկրի արժանավոր քաղաքացին լինել: Օգտատերերից մեկը` Մարինե Ք.-ն գրում է. «Մենք առանց քաղաքապետի ու ավագանիների ավելի լավ Երևանում կապրենք… Կյանքումս առաջին անգամ ընտրության չեմ գնալու: Ինձ համար դա ցավալի ա… Հինգ տարեկանից երազում էի մեծանայի ու գնայի ընտրության, իսկ հիմա ինքնակամ որոշել եմ չգնամ…»: Աննա Հ.-ն, ով նույն սերնդից է, նույնպիսի տրամադրության մեջ է. « … Ընտրության չեմ գնացել, չեմ էլ պատրատվում»: Սա երկրի մասին մտածող ու ինքն իր հետ կռիվ տվող տեսակն է, ու եթե շարունակենք քայլել այն ճանապարհով, որով գնում ենք արդեն բավականին տևական ժամանակ, երկիրը փոխանցելու համար սերունդ չենք ունենալու:
Լուրջ խնդիրներ ունի մեր հասարակությունը, որում մեղքի իրենց բաժինն ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Ընդդիմությունը, որը բազմաշերտ է մեզանում, յուրաքանչյուր հերթական ընտրության հավաստիացնում է, թե տեր է կանգնելու ժողովրդի քվեներին: Ընդդիմադիր ներկայացող ԲՀԿ-ի մայիսմեկյան հանրահավաքում բարգավաճականներն ասում էին, թե ոչ ոք չի գողանալու ժողովրդի քվեն, խոսում էին արդար ընտրություններից: Այսօր առավոտից լրատվական կայքերը ողողված են ոչ միայն ՀՀԿ, այլեւ ԲՀԿ կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերով: ԲՀԿ գործիչները, ըստ երևույթին, քվե գողանալը հասկանում են այն, երբ ընտրողի փոխարեն մեկ ուրիշն է քվեարկում, կամ ընտրողին ուղղորդում են ընտրատեղամասում, իսկ ընտրության օրով ցուցակներով փող բաժանելն ու դրանով մարդկանց նվաստեցնելը` նրանցից մի քանի հազարի դիմաց սեփական քվեն գնելով, պարզվում է, քվե գողանալ չէ:
Եթե իշխանությունը խոսում է երկրի կենսամակարդակը բարձրացնելուց, պիտի ավելի շատ ջանքեր թափի, ու եթե ընդդիմությունը պայքարում է, որը արդյունք չի տալիս, ուրեմն պետք է փոխի պայքարի մեթոդները: Իսկ ազնվությունը երկուսին էլ չէր խանգարի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ