Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տիմոշենկոյի դուստրը հայտարարել է, որ մայրը կրիտիկական վիճակում է

Տիմոշենկոյի դուստրը հայտարարել է, որ մայրը կրիտիկական վիճակում է
05.01.2014 | 13:49

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն, հայտարարություն է արել մոր կրիտիկական վիճակի մասին:
«Իմ մայրը երկուսուկես տարի մաքուր օդ չի շնչել, բացի այդ` նա իր ողջ օրն անցկացնում է մեկուսարանում: Նրա հետ անհնար է իրականացնել բուժման համար նախատեսված բոլոր այն գործողությունները, որոնք պահանջում են կատարել գերմանացի բժիշկները: Առողջության համար կարևոր այդ խորհուրդներին պետք է հետևեինք դեռևս վեց ամիս առաջ` վիրահատությունից անմիջապես հետո:
Դրանք շատ կարևոր են, դա է պատճառը, որ մորս առողջական վիճակը սրվել է: Նա չի քայլում, հացադուլից հետո շատ թույլ է»,-ասել է Եվգենիա Տիմոշենկոն Կիևի «Ազգային դիմադրություն» մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
Հարկ է նշել, որ Տիմոշենկոյի ազատազրկման ռեժիմը կարող է մեղմվել հունվարին: Հիշեցնենք` Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն հունվարի 3-ին ասել էր, որ դեռևս 2013-ի դեկտեմբերին իր պաշտպանյալը Կաչանովսկա գաղութի ղեկավարությանն է դիմել` խնդրանքով` մեղմելու իր նկատմամբ սահմանված պատժի պայմանները` կապված իր դատապարտման երրորդ մասի ժամկետի լրանալու հետ:
Բանտապետն արդեն խոստացել է վերանայել և քննարկման դնել նախկին վարչապետի հայտարարությունը:
Նշենք, ռեժիմի մեղմացման վերաբերյալ Տիմոշենկոյի հայտարարությունն այս պահին գտնվում է Կաչանովսկա գաղութի ղեկավարության մոտ: Այդպես են հաղորդել ՈՒկրաինայի քրեակատարողական պետական ծառայությունից: «Դատապարտված Յուլիա Տիմոշենկոյի հայտարարությունը գտնվում է ՈՒկրաինայի Կաչանովսկա № 54 քրեակատարողական գաղութում և այն օրենսդրության համաձայն կքննարկվի հաջորդ նիստում, որը կկայանա 2014 թ-ին, վերստուգիչ հանձնաժողովի կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ