Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արևի վրա տեղի ունեցած մեծ բռնկումը մագնիսական փոթորիկ է խոստանում

Արևի վրա տեղի ունեցած մեծ բռնկումը մագնիսական փոթորիկ է խոստանում
09.01.2014 | 14:31

Այն կսկսվի այսօր: Ռենտգենյան հզոր բռնկում է տեղի ունեցել Արևի վրա: Ըստ հաշվարկների, հունվարի 9-ին՝ այսօր, մի կողմ շպրտված ամպի պլազման կհասնի Երկիր` առաջացնելով մագնիսական փոթորիկ: Հայտնում է «Հիդրոմետ» կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
Արևի վրա տեղի ունեցած X1.2 կարգի բռնկման աղբյուրը 1944թ. կետերից կազմված խումբն է: Այն վերջին տարիների ամենամեծ կետիկային խումբն է, որի ամենամեծ կետի չափը երկու անգամ մեծ է Երկրից: Ինստիտուտի ներկայացուցիչը նշել է, որ Արևի գագաթնային մասում գտնվող այդ խումբը կարող է առաջացնել մագնիսական փոթորիկներ:
«Այս կետային խումբը դասավորված է Արևի կենտրոնական գագաթնակետի մոտակայքում: Պրոտոնների լրացուցիչ աճ, ամենայն հավանականությամբ, չի սպասվում: Այժմ արդեն ուսումնասիրվում է դրանց հոսքը S1 մակարդակում: Ինչ վերաբերում է գեոմագնիսական «անկարգություններին», ապա այն, ըստ ուսումնասիրության, կլինի հինգշաբթի օրը»,- ասել է «Հիդրոմետի» աշխատակիցը:
Արևային ֆլեշ բռնկումները, որոնք կախված են ռենտգենյան ճառագայթներից, բաժանվում են հինգ խմբերի` A, B, C, M և X: Նվազագույն խումբը A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրի ճառագայթային հզորությանը, այսինքն` 10 նանովատտ` մեկ քառակուսի մետրի դիմաց: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը մեծացնում է ուղիղ տասը անգամ: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետմամբ, իսկ ամպերը, հասնելով Երկիր, կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ