Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Զարմանալի մարդու զարմանալի երազանքը

Զարմանալի մարդու զարմանալի երազանքը
02.06.2015 | 10:56

Մեր դեռևս բավականին հեղհեղուկ օրերում, այնուամենայնիվ, լույս է նշմարվում թունելի վերջում։ Եվ սա խենթ մտահղացումների մենաշնորհն է. կան մարդիկ, որոնց համար կյանքի բոլոր բարդությունները լուծելի են լավատեսությամբ և սեփական երկրի զորության հանդեպ հավատով։ Այս մարդկանցից է ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԸ, ով ծնվել է Իրանում, երիտասարդությունն անցկացրել է Գերմանիայում (ուր և հասել է նշանակալից հաջողությունների), 1997-ից բնակվում է ՀՀ-ում։ Նա ԱԲԵԿ ընկերության տնօրենն է։ Նրա երազանքը Հայաստանի և հայ մարդու իրական վերածնունդն է, ինչին հետամուտ նա անսովոր մի մտահղացմամբ է հանդես եկել` Արարատի հայացքի ներքո կառուցել խաղաղության, ռասաների և կրոնների համերաշխության «Նոյան տապան» քաղաքը։
Թերևս մի քանի դրվագ ներկայացնենք, որոնք կպարզաբանեն, թե ինչ է թաքնված այս գրեթե ֆանտաստիկ նախագծի տակ։ «Իհարկե, քաղաք կառուցելու որոշում կայացնելը և իրականացնելը հեշտ չէ, քանզի մենք Տիգրան Մեծը չենք, որ Պաղեստինից հրեաներին և Կապադովկիայից հույներին բերենք և 5-6 տարում Տիգրանակերտ կառուցենք, կամ, ասենք` Երևան, որ 100 տարի առաջ Թիֆլիսի համեմատությամբ մեծ գյուղ էր, բայց այսօր աշխարհի բոլոր հայերի հույսն ու պարծանքն է։ Լաս Վեգասը 80 տարի առաջ Նևադայի անապատում միայն մեկ փողոց էր` փոքրիկ խաղատներով կառուցապատված մեկ փողոց, իսկ այսօր մի քանի միլիոնանոց մեծ քաղաք է։ Այո՛, դժվար է, բայց ոչ անկարելի։ Ըստ նախագծի, «Նոյան տապան» քաղաքը լինելու է եզակի քաղաք աշխարհում և նրա նշանաբանը լինելու է` համերաշխության քաղաք` աշխարհի բոլոր ռասաների, ցեղերի, ազգերի և կրոնների։ Քաղաքը պետք է կառուցվի Արարատյան դաշտի այն մասում, որտեղ հողերն աղակալած են և պիտանի չեն գյուղատնտեսության համար, իսկ պատմական հուշարձանների հեռավորությունը պետք է կազմի առնվազն 6-10 կմ։

Քաղաքի գլխավոր կենտրոնը գտնվելու է «Նոյան տապան» հրապարակի արևելյան կողմում։ Հրապարակից դուրս են գալու 7 փողոցներ (որ խորհրդանշելու են Կյանքի ծառը)։ Հյուսիս-հարավ մայրուղին անպատճառ պիտի կոչվի «Արմենիա» փողոց։ Մեջտեղի փողոցը` Նոյան փողոց։ Նրանից ձախ, Բուդդայի, Մուհամմեդի, իսկ աջից` Մովսեսի և Հիսուսի փողոցներ։ Նոյան փողոցը վերջանում է Արամազդի հրապարակով, որտեղ տեղադրվելու է Գառնու տաճարի նմանությամբ մի այլ տաճար։ Շարունակությունը, մինչև խաղատների հրապարակ, կոչվելու է Արամազդի փողոց։
Մյուս բոլոր կողմնակի փողոցներն անվանակոչելու են երկրագնդի երկրների մայրաքաղաքների անուններով։ Եթե քաղաքից դուրս գործարաններ կառուցվեն, ապա միայն բարձր տեխնոլոգիաների համար (ինչպես Սիլիկոնի հովիտը ԱՄՆ-ում)։

ՔԱՂԱՔԻ 3 ԿԱՄԱՐՆԵՐԸ
Հայաստանը երբեք չի կառուցել հաղթական կամարներ։ Առաջարկում եմ «Նոյան տապան» քաղաք մուտք գործող 3 ճանապարհների վրա` նախքան քաղաք մտնելը, 2-3 կմ հեռավորությամբ կառուցել «Արմենիա» կամ «Հայաստան» կամարը։ Արմենիա մայրուղու վրա` Երևանից դեպի Նոյան տապան, քաղաք «Ն.Տ.Ք.», պատկերելով Տիգրան Մեծի, Խոյի, Ցուլի, Առյուծի, Արծվի, Հավերժության նշանը և ժայռապատկերները։


ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԿԱՄԱՐ, որն ապացուցում է, որ մ.թ.ա. 5000 տարի առաջ արիական ցեղ շումերները, Հայաստանից Միջագետք գաղթելով, տապալում են ՈՒբայիդ քաղաք-պետությունը, որն արդեն 2 հազար տարի գոյություն ուներ, և ստեղծում են շումերական հզոր պետությունը։

ՀՆԴ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿԱՄԱՐ
Պիտի կառուցվի խաղատան հրապարակ` Գառնու տաճարի և խաղատան միջև։ Հրապարակը ցույց է տալիս այն ուղին, որտեղից իրանական և հնդկական արիական ցեղերը Ք.ա. երկրորդից մինչև առաջին հազարամյակը Հայաստանից Իրան և ապա Հնդկաստան են գաղթել»։
Նախագիծը շարունակվում է ոչ պակաս ուշագրավ մտահղացումներով (մասնավորապես Կրոնների համալիր, Աշխարհի պատմության թանգարան, Չորս ռասաների արձաններ, Խաղատնային համալիր և այլն)։

Սա, իհարկե, պարզապես բնակավայր չէ, սա կրոնների և ռասաների ներդաշնակության մի աննախադեպ օրինակ է, որը բուն հայկական մի առաքելությամբ է օժտված` Հայաստանը աշխարհի համար տեսանելի և հասանելի դարձնել որպես մարդկության 2-րդ ծննդյան աստվածաշնորհ կենտրոն, որտեղից լույս, գիտելիք և խաղաղություն է սփռվել Հարավ ու Հյուսիս, Արևելք ու Արևմուտք։ Անկասկած, նախագծում հեռատեսորեն մեծ նշանակություն է տրվել տնտեսական կողմին։ Նման կենտրոնը տնտեսական հզոր խթան է, հազարավոր կայուն ու արժանապատիվ աշխատատեղերով հագեցած, ուր կսպառվեն Արարատյան դաշտից, առհասարակ ողջ Հայաստանից արդյունահանվող միրգը, բանջարեղենը, մսամթերքն ու այլ բարիքներ։ Նաև, իհարկե, հայկական ստեղծարար միտքն ու ավյունը։
Վրեժ Աբրամյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի միջնորդությամբ այս նախագիծը ներկայացրել է Նոբելյան մրցանակաբաշխության, խաղաղության անվանակարգում։ Ներկայացրել է, քաջ գիտենալով, որ մրցանակակիր դառնալը երազանք է։ Սակայն սա չէ նրա ցանկությունը, այլ Հայաստանը դարձնել ճանաչելի աշխարհում, հայկական առաքելականության ձևաչափում։
Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս ասել է, որ իրեն ոչինչ պետք չէ, անգամ կարող են անունը չհիշատակել, որպես նախագծի հեղինակի։ Կարևորը, որ այն կյանքի կոչվի։
Տարեսկզբին նախագիծը տպագրելով հայերեն-ռուսերեն և անգլերեն-գերմաներեն` Աբրամյանն այն ուղարկում է ամենատարբեր հասցեներով, փորձելով գտնել շահագրգիռ մարդկանց, ովքեր կհավատան և ի մի գալով կկառուցեն այս հեքիաթ-իրականություն քաղաքը։ Վերջերս ճանաչված մի հայ գործարար հետաքրքրվել է նախագծով։ Առաջն Աստված։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

րի բա­րա­թը" />
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը