ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.12.2015 | 00:02

Ո՞Ւմ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։ Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։ Ինքը՝ Տերը հաստատեց այն, տեսավ և չափեց այն ու հեղեց իր գործերի վրա, ամեն մարմնի վրա, ըստ իր պարգևի, և այն բաշխեց իր սիրելիներին։ Տիրոջ հանդեպ երկյուղը փառք է ու պարծանք, ուրախություն է և ցնծության պսակ։ Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո, և իր վախճանի օրը կօրհնվի։


Սիրաքի Իմաստությունը 1. 7-13

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ