Չզարմանաք, երբ մի մեծ աղետի զոհերը դառնանք
20.09.2019 | 01:45
Թշնամու կամ նրա կործանարար ծրագրերի իրագործման առջև Հայաստանի դարպասները լայնորեն բացված են: Բացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը, վարչապետը, Փաշինյանի կառավարությունը, բազմաթիվ անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու վարչապետի շրջապատից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատգամավորներ, եթե իրենք անմիջականորեն չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը` շարադրված գնդապետի նոթերում, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն լայնորեն բացել են Հայաստանի դարպասները նշված ծրագրերի իրագործման համար։ Հետևաբար մեղսակից են օտար թշնամու կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրականացվող այդ մեծագույն հանցագործությանը: Անգիտակցաբա՞ր են վարվում նրանք այդպես, թե՞ գիտակցաբար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզելու խնդիրն է, թեև տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարներն անգիտակցաբար չէին կարող այդպես վարվել: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա վերջինս, անշուշտ, կպարզեր վերոնշյալը, եթե նորմալ պետություն լինեինք, և ԱԱԾ-ն ծառայեր բացառապես մեր ազգային անվտանգությունն ապահովելուն:
Գնդապետ Դան. ԱՄՆ զինվորական, բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995 թ.: Ազգությամբ` հրեա: Պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլուր: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛ շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր քաղաքական բազմաթիվ հոդվածներով: ՈՒնի գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:
Որպես թիրախ ընտրված երկիրը ներսից կործանելու վերաբերյալ գնդապետ Դանի նոթերին ծանոթանալով, տեսնում ենք, որ երկիրը ներսից փլուզելու նրա ռազմավարությունը շատ հարցերում կիրառվել և այժմ էլ ավելի մեծ թափով կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի ու պետության դեմ: Այդ ռազմավարությունը կիրառվել ու կիրառվում է նաև այլ երկրների դեմ, իսկ թե որ պետությունների, ուժերի կողմից, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը մի զենք է, որ կիրառվում է մեր դեմ, ու մեզանից շատերը գլխի չեն էլ ընկնում: Ահա ընդամենը մեկ հատված՝ գնդապետ Դանի ներկայացրած ծրագրից. «Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են` հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը` ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։ Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ»։
Հայաստանն այսօր ներսից փլուզման մեծագույն սպառնալիքի տակ է հայտնվել: Ներքին բախման և երկրի թուլացման, փլուզման, ընդհուպ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան հրավիրելու օջախներ կարող են լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող դատավարությունը, որը գնալով վկայում է, որ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը, եթե ոչ նաև արտաքին թելադրանքի, ապա առնվազն Փաշինյանի քաղաքական պատվերի և վրեժխնդրության արտահայտություն է, Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելը կամ դա թույլ չտվողներին ուժի կիրառմամբ հեռացնելը և հանքի շահագործումը չարգելելը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որը մնում է փաշինյանական իշխանության օրակարգում, պարզապես հետաձգվել է հաջորդ տարվան:
Եվս մեկ ծրագիր՝ «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը», 1953-1961 թթ. ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ալան Դալեսը ներկայացրել է Միացյալ Նահանգների Սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ (տեղի է ունեցել 1945 թ. հունվարից մինչև ապրիլի 12-ը ժամանակահատվածում), որտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Հարի Տրումենը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև ամերիկյան ֆինանսիստ, բիրժային սպեկուլյանտ, հետագայում քաղաքական ու պետական գործիչ Բեռնարդ Բարուխը:
Կենսագրական համառոտ տեղեկություններ. Դալես (Dulles) Ալան ՈՒելշի (07.04.1893 թ., ՈՒոթերթաուն, Նյու Յորք նահանգ - 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26 թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետև եղել է «Սալիվան և Կրոմվել» իրավաբանական խոշոր ֆիրմայի գործընկերը: 1942-45 թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947 թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61 թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61 թթ. Կարիբյան ճգնաժամով ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց. երկրների, ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն, եղբոր՝ Ջոն Ֆ. Դալեսի, հետ 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակախորհրդային կուրսի ձևավորման մեջ:
Ալան Դալեսի ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տես՝«Правда» 11.03.1994 г. П.Щ.О.А. Платнов, Терновый венец России, М., 2000 г., стр. 431-432: Ալան Դալեսի ծրագիրն արտահայտող փաստաթուղթը տրամադրել է խորհրդային հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի վերոնշյալ գաղտնի ժողովի սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռևս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է «Հույժ գաղտնի» նշման տակ՝ չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցել են Կրեմլին: Խորհրդային հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմել է նաև, որ Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով, այդ սղագրությունը խորապես վրդովեցրել է Ստալինին, որովհետև միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Խորհրդային Միության հանդեպ մշակվում էին գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Խորհրդային Միության հետ իր բարեկամության մասին: Ահա Ալան Դալեսի` ժողովուրդների կործանման ծրագիրը, որը, ինչպես արդեն նշեցինք, ներկայացվել է դեռ 1945 թվականին:
«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները (ԱՄՆ-ը կամ նրա միջոցով աշխարհը կառավարող ուժերը մոտավորապես այդպես էլ վարվեցին` թեև ոչ ամբողջը, սակայն հսկայական ֆինանսական միջոցներ և նյութական օգնություն տրամադրեցին մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակով, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում, ինչը հնարավոր եղավ հատկապես Գորբաչովի` իշխանության գալուց հետո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և այլուր, այնտեղ այդ ծրագրի իրագործումը սկսելով ավելի վաղ, հիշենք, թեկուզ, սեքսուալ հեղափոխությունը, աղանդների բուռն աճը և գործունեության ակտիվացումը- Ա. Հ.):
Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության (ովքեր գիտեն, թե ինչ են Օվերտոնի պատուհանը և 25-րդ կադրը, այս հարցում որևէ կասկած չեն ունենա- Ա. Հ.): Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպես: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (նկատի ուներ ողջ Խորհրդային Միությունը, ներառյալ` Խորհրդային Ռուսաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները- Ա. Հ.):
Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը (հիշենք միասեռական Էլթոն Ջոնի, ինչպես նաև Հայաստանում բնակվող լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների հովանավորներ, քաջալերողներ, նրանց «իրավունքների» պաշտպաններ, կանադահայ դերասանուհի, 1996 թ. «IRMA VEP» ֆիլմում ամբողջովին մերկ նկարահանված Արսինե Խանջյանի, ԼԳԲՏ-ների «իրավունքների» մեկ այլ պաշտպան Սերժ Թանկյանի նկատմամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքը, վերջին երկուսի նկատմամբ որպես «թավշյա հեղափոխության» աջակիցների- Ա. Հ.):
Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը (այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են- Ա. Հ.):
Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը (ուշադիր դիտարկեք հայաստանյան հեռուստաալիքների մեծ մասը և մեր երկրի հատկապես ներկայիս իրականությունը- Ա. Հ.), միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց. այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…
Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա (ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ «թավշյա հեղափոխությունը» սկսեց` «խաղագումարը» դնելով երիտասարդության վրա- Ա. Հ.), կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան (http://stop-g7.com/archives/616): Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք» (Հայաստանում հիմա հենց այդպես էլ անում են` պատրաստում լրտեսներ, «ազատ աշխարհի» կոսմոպոլիտներ):
Հիշենք. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան հրավիրեց միասեռական, գրեթե ողջ աշխարհում ոչ միայն որպես երգիչ, այլև որպես այլասերված հայտնի Էլթոն Ջոնին ու նրան ներկայացրեց որպես իր ընկեր ու բարեկամ, Էլթոն Ջոնն անցյալ տարի այստեղ, նախագահի հրավերից օգտվելով, զբաղվեց ոչ միայն բարեգործությամբ, այլև այլասերման քարոզով և այդ նպատակով հեռահար ծրագրերի իրագործման հենք նախապատրաստելով, նախագահը և վարչապետը նրան դատապարտելու փոխարեն, այլասերվածին ռեստորանում իրենց կանանց հետ ջերմ ընդունելության արժանացրին իբրև պատվավոր հյուրի:
Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ-ների առնչությամբ մի քանի խայտառակ ելույթներ ունեցավ: Հիշենք դրանցից թեկուզ մեկը. Հ1-ի եթերում 2018 թ. դեկտեմբերի 5-ի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասելով հետևյալը (https://www.youtube.com/watch?v=gPRONKHsF6k). «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերման քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերման քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում- Ա.Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»: Կարճ ժամանակ անց «հայկական ավանդական ընտանիքի մայր» նույն Լարա Ահարոնյանը Ազգային ժողովում առանց ամոթի որևէ նշույլի, ս. թ. մարտի 8-ին բացեիբաց հայտարարեց` «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ», այսպիսով նաև այլասերվածների կողմից Հայաստանում երեխա որդեգրելու «իրավունքի» հայտ ներկայացնելով:
Նկատի ունենանք նաև, որ Փաշինյանը «հայկական ավանդական ընտանիքի մայր» անվանեց 2009 թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր ու համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերման քարոզչությամբ զբաղված Կանադայի և Հայաստանի քաղաքացի Լարա Ահարոնյանին:
Հիշենք նաև` Փաշինյանը վերջերս հանդես եկավ Հայաստանի կործանման լրջագույն վտանգ պարունակող, ինչպես նաև հեռանկարում մի կողմից բնապահպանների, բնակչության, մյուս կողմից ոստիկանական ուժերի բախման հանգեցնող Ամուլսարի ծրագրի իրագործման օգտին:
Փաշինյանի գլխավորած կառավարության անդամները (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ինչպես նաև ողջ կառավարությունը) արդեն իսկ հանդես են եկել ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացման օգտին, որն ամրագրում է, այսպես կոչված, երրորդ սեռի կարգավիճակը, հիմք է հանդիսանում առաջիկայում այլասերվածներին շատ լայն իրավունքներ տալու: Բացի այդ, Ստամբուլյան կոնվենցիան վավերացման և ընդունման դեպքում խթանելու է ամուսնալուծությունները, ընտանիքների քայքայումը, նվազեցնելու է մեր երկրում ամուսնությունների և ծնելության ցուցանիշները և այլն:
Ծանոթանալով վերոնշյալ փաստերին և առկա, միանգամայն լուրջ վտանգներին, ինչպես նաև «Փաշինյանն առայսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է այլասերվածների «իրավունքներին»» հոդվածում նշված փաստերին, մի շարք այլ փաստերի նույնպես, որոնք այս հոդվածում չենք նշում` ընթերցողներին դրանցով չծանրաբեռնելու և հրապարակման առավել մեծ ծավալից խուսափելու նպատակով, արդեն որևէ կասկած չի մնում, որ նախագահը և վարչապետը, եթե անգամ ձեռք ձեռքի տված, չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն թշնամիների առջև լայնորեն բացել են Հայաստանի դարպասները նշված ծրագրերի իրագործման համար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ
- Ռուսաստանում անհայտ վիրո՞ւս, միկոպլազմային թոքաբո՞րբ, գուցե արհեստականորեն մուտացված, ինչ է կատարվում Հայաստանից ոչ այնքան հեռու
- Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում. 2
Մեկնաբանություններ