Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլը Հայաստանին զրկում է վրացական տարբերակից

Նիկոլը Հայաստանին զրկում է վրացական տարբերակից
31.10.2024 | 13:00

Փաշինյանի խմբակցությունն առաջարկում է հայտարարված և մեկնարկած ցանկացած ընտրական գործընթաց սկսել «իրենց զրոյական կետից», եթե դրա ցանկացած փուլում երկրում հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն: Անկախ նրանից, որ դա հակասահմանադրական է, այն իր էությամբ Նիկոլին ցմահ իշխանություն է ապահովում:

Իսկ ի՞նչ պատահեց, որ Նիկոլը գնում է այդ ծայրահեղ քայլին:

Անցնենք աշխարհի քարտեզով ու կանգ առնենք Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի վրա: Զելենսկին տևական ժամանակ չի գնում հերթական նախագահական ընտրությունների, որովհետև, բացի պատերազմի շարունակությունից, այլ ճանապարհ չունի՝ իշխանության մնալու: Ակնհայտ է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նրա համար ճակատագրական են լինելու՝ ընհուպ մինչև իր ֆիզիկական գոյությունը: Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրում իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը զզվեցրել է ընտրողներին, և նրանք համբերատար սպասել են ընտրությունների օրվան, որպեսզի արտահայտեն այդ զզվանքը և հեռացնեն Սանդուի իշխանությունը: Վրաստանում հակառակ պատկերն է՝ այստեղ էլ ընդդիմությունը չկարողացավ հասնել իշխանության, բայց, քանի որ վայելում է Արևմուտքի հովանավորչությունը, պահանջում է նոր քվեարկություն: Այսինքն՝ բոլոր երեք թվարկածս դեպքերում ընտրական գործընթացները չեն բավարարել Արևմուտքի նպատակներին և պատրաստ են ոտնահարել իրենց իսկ հայտարարած ժողովրդավարության բոլոր արժեքները, միայն թե իրենց մարիոնետներին պահեն կամ բերեն իշխանության:

Հայաստանում էլ նույն իրավիճակն է, բայց մոտեցումն է տարբեր: Եթե Ուկրաինայում պատրազմն արդեն առկա է, ապա Մոլդովայի ու Վրաստանի դեպքում չկա այն հակառակորդը, որ պատերազմով սպառնա՝ հանուն Արևմուտքի: Դա է պատճառը, որ Արևմուտքը գործում է իր դեմքով: Իսկ ահա Հայաստանի դեպքում կա Ադրբեջանի գործոնը, և Արևմուտքը իշխանության պահպանման պատասխանատվությունն ու գործիքակազմի ընտրությունը թողնում է հենց Փաշինյանի վրա: Այսինքն, ինչպես ուզում է՝ թող պահի իշխանությունը: Դա է պատճառը, որ Փաշինայնը կրակում է իր վերջին փամփուշտը՝ սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմի բացահայտ սպառնալիքը:

2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ պատերազմի սպառնալիքն արդեն մի անգամ օգնել է Փաշինյանին, երբ նրա հրաժարականից 2 օր անց ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք ու ստիպեցին քվեարկել իրենց «ուղիղ նշանառության» տակ: Այդ ներխուժումը մինչև հիմա էլ զսպում է ցանկացած արմատական գործողություն, որը կարող է բերել իշխանափոխության: Բայց Փաշինյանը ստիպված է արդեն խաղալ բաց խաղաքարտերով և այլ ելք չունի, քան թշնամի ուժի բացահայտ ներգրավմամբ իշխանությունը պահելը: Այս օրենսդրական փոփոխությամբ հայ ժողովուրդը բառացիորեն դատապարտվում է ընտրություն կատարել Փաշինյանի և պատերազմի միջև, այլապես, թշնամու ինտերվենցիան անխուսափելի է: Իսկ կա՞ մեկը, ով կասկածում է, որ Փաշինյանը չի «հրավիրի» Ալիևին՝ պատերազմ սկսել Հայաստանի դեմ:

Կա նաև երկրորդ տարբերակը՝ քաղաքացիական պատերազմն ու ներքին բախումները: Այս դեպքում թեև տեսական հնարավորություն կա, որ իշխանափոխություն լինի, բայց դա բերելու է արտաքին ռազմական ինտերվենցիայի՝ արդեն առանց Փաշինյանի «հրավերի»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4110

Մեկնաբանություններ