«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Զբաղվեք երկրով և նրա անվտանգությամբ, գործով և ոչ թե ողբով

Զբաղվեք երկրով և նրա անվտանգությամբ, գործով և ոչ թե ողբով
24.04.2025 | 20:16

Շատ է խոսվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Հիմնական շեշտադրումն այն է, որ միջազգային ճանաչումը ինչ-որ ժամանակ կհանգեցնի հայ ժողովրդի արդար դատի հանգուցալուծման, և տեղի կունենա արդարության հաղթանակ, ու ինչ-որ չափով փոխահատուցում կտրվի: Այս բնական և ազնիվ ձգտումը երազանք է համայն հայության համար: Ես ևս մինչև վերջերս հավատում էի, որովհետև կար այն համոզմունքը, որ Արցախի անկախության ճանաչումով առաջադեմ մարդկությունը, միջազգային հանրությունը, ցեղասպանված ժողովրդի պատմական իրավունքներն իր հայրենիքի մի հատվածում ճանաչելով ու պաշտպանելով, իրականություն կդարձնի փոխհատուցումը: Այնինչ, «դեմոկրատական» Արևմուտքը և ցեղասպանություն ճանաչած ու չճանաչած մյուս բոլոր պետությունները, բոլորն առանց բացառության՝ հարևան, բարեկամ, թե դաշնակից, լուռ հանդիսատեսի կարգավիճակով դիտեցին արցախահայության գողգոթան: Այնպես, ինչպես 1915-ին էր: Ու՞մ են պետք այդ ճանաչումները և կոկորդիլոսյան արցունքները, այսօր հուշահամալիր բերված ճոխ ծաղկեպսակները, դրոշներ ծածանելը կամ դրանք այրելը: Այնպես որ, Ցեղասպանության ճանաչումով և դրա հետ կապված սպասելիքներով ո՛չ բանավիճեք, ո՛չ ոգևորվեք, ո՛չ էլ հիասթափվեք: Անիմաստ է: Զբաղվեք երկրով և նրա անվտանգությամբ, գործով և ոչ թե ողբով: Աշխատանք և արարում՝ ա՛յս է ապագայի երաշխիքը: Սգո օրը պետք է լինի անաղմուկ և առանց ցուցադրական միջոցառումների:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ