Այժմ ժողովրդի կողմից վարկանիշավորված անունները` որպես քաղաքական դերակատարներ, խոսում է այն մասին, որ հայ հասարակության մեծամասնությունը էմոցիաների հասարակություն է և ոչ թե գաղափարների, ռազմավարական տեսիլքի։
Հայկական քաղաքական մթնոլորտում այսօր տիրում է ոչ թե ժողովրդական բանականության, այլ էմոցիաների հաղթահանդես։
Այն պահին, երբ հասարակությունը կանջատի էմոցիաները և կմիացնի բանականությունը (անհատական կամ խմբային), մենք իսկապես կունենանք որակական փոփոխություն։
Իսկ հասարակության որակական փոփոխությունը` էմոցիաների հասարակությունից անցումը դեպի պրագմատիզմի և բանականության հասարակություն, մեծապես և առավելապես էլիտաների պատասխանատվությունն է։ Իշխող «էլիտային» հարկավոր է էմոցիաների հասարակություն, որպեսզի մանիպուլացնի, ստի և կեղծի ու մնա իշխանության։
Իսկ կոնտրէլիտայի (որակյալ էլիտան նկատի ունեմ և ոչ թե շահային խումբը) նպատակը պետք է լինի բանականության հասարակության վերաձևումը։
Արա Պողոսյան