Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ազգային ինքնության ձևավորման հանթինգթոնյան կոնցեպտը

Ազգային ինքնության ձևավորման հանթինգթոնյան կոնցեպտը
18.10.2024 | 09:22

Ինչպես գրել է ժամանակակից քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների վրա մեծ ազդեցություն թողած պրոֆեսոր Սամուել Հանթինգթոնը, ազգերը քաղաքականությունն օգտագործում են ոչ միայն իրենց շահերը առաջ մղելու, այլև իրենց ինքնությունը ձևավորելու համար. «Մենք գիտենք, թե ով ենք, երբ գիտենք, թե ովքեր չենք, և հաճախ, երբ գիտենք, թե ում դեմ ենք մենք, ինչը ձևավորում է մեր մշակութային նախընտրությունները, ընդհանրություններն ու տարբերությունները։ Այն ազգերը, որոնք հստակ պատասխաններ են ձևավորել այս երեք հարցերի վերաբերյալ (ովքեր ենք մենք, ովքեր մենք չենք և ում դեմ ենք մենք), ունեն ամուր, ինքնամոտիվացնող, ինքնաբավ ազգային, քաղաքական ու քաղաքակրթական ինքնություն և ներքին մշակութա-արժեհամակարգային դիմակայունություն»։

Ադրբեջանցիների ազգային, քաղաքական և քաղաքակրթական ինքնության ձևավորումը վերջնականապես ավարտվել է՝ հայերի ազգային ինքնույան հիմքը հանդիսացող ազգային պատումներն ու փիլիսոփայությունը Արցախում ուժի միջոցով ջախջախմամբ։ Նրանց ազգային, քաղաքական ու քաղաքակրթան ինքնությունն այսուհետ մնալու է ֆունդամենտալ հայատյացության բոլոր մակարդակներում՝ թե՛ մարդկային, թե՛ հանրային, թե՛ մշակութային, և թե՛ պետական։ Այն միայն մոնոլիթ կերպով ամրապնդվեց հայերին Արցախից զրկելով, և այսպես լինելու է միշտ, մինչև որ նրանց հետ տեղի չունենա ներազգային մի մեծ կատակլիզմ, որը լրջորեն կփոխի իրենց ինքնաընկալումը, աշխարհաընկալումն ու էթնո-մշակութա-արժեհամակարգային տիպարը։

Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, յուրաքանչյուրդ մտածեք Հանթինգթոնի այս գրածի վերաբերյալ՝ մեր ազգի համատեքստում։ Մենք, որպես ազգ, ինքնության խոր ճգնաժամի մեջ ենք, որը կարող է բերել ազգ-պետության դեմոնտաժի, և որի մասին խորհել մեզ մեր քաղաքական «ընտրանին» թույլ չի տալիս՝ ամեն կերպ շեղելով և մոլորեցնելով։ Համենայնդեպս, նրանք, ովքեր փորձում են, թե՛ ներսից, և թե՛ դրսից խարխլել ինքնության ձևավորման հանթինգթոնյան այս երեք կոնցեպտների շուրջ մեր համազգային կոնսենսուս-կոնսոլիդացիան՝ մեզ բարեկամներ լինել չեն կարող։

Էդուարդ Աբրահամյան

Լուսանկարում՝ Սամուել Հանթինգթոն (1927-2008)

Դիտվել է՝ 3848

Մեկնաբանություններ