Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հա­կաիշ­խա­նա­կան բևեռ է ստեղծ­վում

Հա­կաիշ­խա­նա­կան բևեռ է ստեղծ­վում
16.06.2020 | 00:59
Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ՀՅԴ-ի վե­րա­բե­րյալ այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե քա­ղա­քա­կան դաշ­տում կան «բա­ցի­լի հատ­կա­նիշ ու­նե­ցող» ու­ժեր, շատ է զայ­րաց­րել այս կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րին։ Մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ, ե­թե նախ­կի­նում ՀՅԴ ո­րոշ ան­դամ­ներ լո­յա­լու­թյուն էին ցու­ցա­բե­րում այս իշ­խա­նու­թյան հան­դեպ, հի­մա դար­ձել են խիստ քն­նա­դատ­ներ։ ՈՒ ա­մենևին պա­տա­հա­կան չէր, որ այս օ­րե­րին հենց ՀՅԴ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ քա­ղա­քա­կան ու­ժե­րի հան­դի­պում տե­ղի ու­նե­ցավ նրանց գրա­սե­նյա­կում։
Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, դաշ­նակ­ցու­թյունն ակ­տիվ ներգ­րավ­ված է նոր քա­ղա­քա­կան ա­լյանս ձևա­վո­րե­լու աշ­խա­տանք­նե­րին, «խմոր­ման» դե­րա­կա­տա­րու­թյունն է վերց­րել իր ձեռ­քը։ Քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա շա­րու­նա­կե­լու կո­սուլ­տա­ցիա­նե­րը, ներ­կա­յաց­նե­լու ի­րա­վի­ճա­կից հնա­րա­վոր ել­քե­րը, այլ խոս­քով, գլուխ գլ­խի տալ ու այս իշ­խա­նու­թյան հե­ռաց­ման ի­րա­տե­սա­կան տար­բե­րակ գտ­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ