Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար

Ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար
26.11.2025 | 13:14

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ կամ նրան կալանավորելը․ նա իր առաջ մեկ այլ ՝ավելի գոյաբանական խնդիր է դրել․ Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։

Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է, ու քանի որ նա իրեն համարում է «իրական Հայաստանի վարչապետ», իսկ ՀՀ սահմանները նրա համար 29743 քառակուսի կիլոմետրն է, ապա նրա համար անընդունելի է, որ Վեհափառը հետաքրքրվում է Ուրուգվայի ու Ավստրալիայի հայ համայնքի հարցերով կամ, ասենք, Գերմանիայում հայորդաց դպրոցի բացում, Տորոնտոյում՝ գրադարան։

Այսինքն, եթե Նիկոլը, Աստված մի արասցե, կարողնա հաջողել Վեհին Լուսավորչի գահից հեռացնել, նա տապանաքար է դնելու հայոց եկեղեցու ազգային լինելու վրա՝ նրան դարձնելով ՀՀ-ում գործող հերթական կրոնական կազմակերպություն, որին, ինչ կերպ ուզենա, ցանկացած առիթով կարող է նեղացնել, իրեն հարմար ձևով ծալել։

Ի դեպ՝ ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ նա ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար, որպեսզի բոլոր հարցերին տիրապետի խորքային՝ դրանց համապատասխան քաղաքական պրիզմայով լուծումներ տալու և իր իշխանությանը հպատակեցնելու համար։ Բնականաբար, եկեղեցին ու հոգևորականները, այդ թվում՝ Սփյուռքի թեմերն այս ամենը գլխահակ չեն ընդունելու, տեղի են ունենալու ներքին ցնցումներ, և մի տևական ժամանակահատված լինելու է «смута»-ի շրջան։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ