«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղան Գորիսում։
Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում ՀՀ և ԱՀ տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ գրել է ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարել է. «ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:
Երեկ աշխատանքային այցով Սյունիք է մեկնել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել՝ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...