-
18.02.2014|
13:21
Միացյալ Նահանգների 52-ամյա նախագահը դժգոհում է, որ «տարիներն իրենցը ասում են»: Շատերը նկատել են, որ վերջին ժամանակները Բարաք Օբաման սկսել է ավելի քիչ խաղալ իր սիրած բասկետբոլը: Վերջինս միշտ աչքի է ընկել բասկետբոլի հանդեպ առանձնակի սիրով:
-
17.02.2014|
17:29
Նախախորհրդարանը աշխատանքներ է տանում կադրերի պատրաստման ուղղությամբ։ Մասնավորապես Հայաստանում ինքնիշխան պետության կառուցման ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ազատագրական ցանցային պայքար» խորագրով դասընթաց երիտասարդների համար։
-
17.02.2014|
16:28
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Մոլդովան կդառնա առաջինը, որի համար ԵՄ-ն կվերացնի մուտքի արտոնագրային ռեժիմը: Մոտակա ամիսների ընթացքում ԵՄ-ն կկատարի խոստումը` Մոլդովայի քաղաքացիների համար բացելով Եվրոպայի սահմանները: Այս լուրը բազմաթիվ ուկրաինացիների է ոգևորել:
-
17.02.2014|
14:50
Վերջերս որոշ լրատվամիջոցներ գրել են, որ Մաքսային միության անդամ երկրներում կանանց արգելվելու է ժանյակավոր վարտիք կրելը։ Լուրը զայրացրել է ղազախ կանանց, նրանք դուրս են եկել փողոց՝ հայտարարելով, որ «տարբեր տեսակի վարտիքներ կրելն անձնական ընտրության հարց է»։
-
16.02.2014|
14:12
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դատարանի վճռով 17-ամյա աֆրոամերիկացուն գնդակահարած Մայքլ Դանը մեղադրվել է ներկայացված մեղադրանքի երեք կետով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին` ավտոլցակայանում, երբ Դանը նկատողություն է արել սպանված Դևիսին և նրա երեք ընկերներին, ովքեր չափազանց բարձր երաժշտություն էին միացրել:
-
16.02.2014|
01:16
ՈՒկրաինայում երեխաների իրավունքների նախագահական հանձնակատար Յուրի Պավլենկոն ներկայացրել է նոր օրինագիծ, որի համաձայն որդեգրման գաղտնիությունը կվերացվի և ամեն ինչ կկատարվի բացահայտ: Բացի այդ, ծնողները, ովքեր պատրաստվում են ընտանիք տանել երեխային, կուղարկվեն վերապատրաստման հատուկ դասընթացների:
-
15.02.2014|
17:47
Իտալիայում մեկնարկել է ավանդական կառնավալային սեզոնը, որ տևում է 2 շաբաթ և այս տարի կավարտվի մարտի 4-ին:
Իտալիայի գլխավոր և ամենահայտնի կառնավալը վենետիկյանն է։
-
15.02.2014|
17:44
Վերջերս միջազգային որոշ լրատվամիջոցներ ակտիվ քննարկում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի հնարավոր ամուսնալուծության ու ընտանեկան հարաբերությունների ճգնաժամը:
-
15.02.2014|
17:27
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ
Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Երևանում փետրվարի 12ին ոստիկանության կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի և տեղեկատվության ծառայությունը։
-
15.02.2014|
11:18
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով: