Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնությունը, թվում է, պետք է սթափեցներ լրագրողական ողջ հանրությանն, անկախ այն բանից, ընդունո՞ւմ են Անիի քաղաքական հայացքները, թե՞ ոչ:
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` սիրահար զույգերի համար, սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:
Հայտնի պատմաբան, 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարճաժամկետ մի ծրագիր է սկսում, որը հասարակության տարբեր շերտերի և հատկապես նոր սերնդի համար մտածելու ասպարեզ կստեղծի հետևյալ հարցերի շուրջ. պատմաբանը ինչպե՞ս է գրում պատմությունը, ընթերցողը ինչպե՞ս է ընթերցում պատմությունը, հասարակական գործիչը ինչպե՞ս է օգտագործում պատմությունը:
Մայդանի ակցիաների սկզբից մինչև հիմա հոգեբանական ծառայություն է դիմել ավելի քան 4 հազար մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Մայդանում գործող հոգեբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Պոգորիլիյը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Թատրոնում այդպես էլ չի ներկայացվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեն եկել բեմ: Թատրոնի աշխատակազմը ստացել է հունվարի աշխատավարձը և պարզվել է, որ 1974 թ. հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել մյուս աշխատողները:
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը հերքել է իր որդեգիր դստեր մեղադրանքները` կապված նրա նկատմամբ յոթ տարեկան հասակում իր կողմից սեռական ոտնձգության հետ: Նա արդեն հայտնել է, որ 28-ամյա Դիլան Ֆերոուի կողմից հրապարակված պատմությունը չի համապատասխանում իրականաությանը: Եվ ահա ռեժիսորն ինքն է հանդես եկել բաց նամակով, որը հրապարակվել է The New York Times թերթում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...