Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համագումարից առաջ Արամ Սարգսյանը սկսում է հանդիպումները մարզերում

Համագումարից առաջ Արամ Սարգսյանը սկսում է հանդիպումները մարզերում
21.09.2012 | 15:26

Սեպտեմբերի 20-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղխորհրդի մի քանի անդամներ հանդիպեցին Եղվարդի տարածքային կազմակերպության ղեկավար Խաչիկ Սիմոնյանի և կուսակցական ակտիվի հետ: Կուսակիցների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներ, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Կուսակցության առաջիկա համագումարին նախապատրաստվելու շրջանակներում կուսակտիվի ներկայացուցիչներին առաջարկվեց ընտրել պատգամավորներ: Հանդիպման ժամանակ նշվեց, որ «Հանրապետության» շարքերը շարունակվում են համալրվել են երիտասարդ անդամներով:

«Եղվարդցիների ակտիվությունը հաճելիորեն զարմացրեց ինձ և քաղխորհրդի անդամներին, ակնհայտ է, որ հասարակությունն ունի քաղաքական հանդիպումների ու շփումների անհրաժեշտություն»,- ասաց «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը: Համագումարից առաջ կուսակցության հանդիպումները մարզերում կշարունակվեն հոկտեմբերին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ