BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՅԴ-ն «թաց տեղը պառկողը չի»

ՀՅԴ-ն «թաց տեղը պառկողը չի»
08.10.2012 | 21:03

Դաշնակցությունը նախորդ քառօրյայում առանց «իրեն» խնայելու պաշտպան կանգնեց Վարդան Օսկանյանին: Այնքան եռանդագին, որ թվում էր, նախկին արտգործնախարարը դաշնակ է, ոչ թե ԲՀԿ-ական: Սակայն ակնհայտ է` ՀՅԴ-ն «թաց տեղը պառկողը չի» ու հենց այնպես ոչինչ չի անում: Մեր տեղեկություններով, վերջիններս ավելի շատ ներքուստ իրենց են պաշտպանել, որովհետև ոչ վաղ անցյալում, օրինակ, Աղվան Վարդանյանը սոցապնախարար էր, ու Վերահսկիչ պալատը ջրի երես հանեց մանկատան երեխաների «յուրացված» տների հարցը, «Խաչիկյանենց» ոլորտում փոխնախարար էր Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանն էլ «կրակելու» հատուկ սեր ուներ: Բա որ ու հանկարծ… Այլ խոսքով, լավագույն պաշտպանությունն այսօր իշխանության վրա հարձակումն է, բայց Օսկանյանի միջոցով ու զգուշավոր:

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ