«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՀԱԿ-ի հայտարարությունը

ՀԱԿ-ի հայտարարությունը
28.01.2013 | 21:27

Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլորին, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն եւ գործունեությանը։
Նորահռչակ Հայաստանի Հանրապետության իշխանության առաջին հիմնաքարային գործերից մեկն էր բանակի ստեղծումը։ Երկրի քաղաքական ղեկավարության կողմից ժամանակի ճշգրիտ ընտրությունը, կադրային, ռազմատեխնիկական մասշտաբային համալրումը, կազմակերպչական ու այլ բնույթի արդյունավետ ձեռնարկումներն ապահովեցին պաշտպանության բնագավառի առաջանցիկ զարգացումը։
Արդեն մեզ պարտադրված պատերազմի պայմաններում պետական մեխանիզմների, այդ թվում առաջին հերթի բանակի ստեղծմամբ Հայաստանն առաջ անցավ նաեւ նորանկախ հարեւաններից, ինչի շնորհիվ էր, որ ապահովվեցին ռազմական հաղթանակները։
Ի սկզբանե օրենքներով խստորեն զատորոշված, ապա նաեւ սահմանադրորեն ամրագրված էր բանակի՝ որպես միմիայն երկրի արտաքին անվտանգությունն ապահովող կառույցի գործառույթը։ Ցավոք ներկա վարչախումբը 1998 թվականից ի վեր բանակը դարձրեց նաեւ ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց, որի "բարձրակետը" դարձավ 2008թ., երբ բանակն անմիջականորեն գործադրվեց խաղաղ ցուցարարների դեմ որպես բռնության գործիք։ Դրա հետեւանքը եղավ 10 մարդկային զոհ եւ հարյուրավոր վիրավորներ։
Սակայն դրա ավելի ծանր հետեւանքը դարձավ սեփական ժողովրդի վրա կրակած եւ պետական հեղաշրջում իրականացրած բանակի բարոյահոգեբանական անկումը։ Դրանից հետո բանակում հաճախացած ցավալի սպանությունները, առավել եւս ինքնասպանություններն այդ անկման հետեւանքներն ու ապացույցներն են միաժամանակ։ Այլ ընթացք ու ճակատագիր չի կարող ունենալ բանակը ոչ օրինակարգ, բնույթով ավազակապետական իշխանության պայմաններում։
Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ արել եւ անելու է, որպեսզի երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, բանակը վերադառնա իր միակ՝ ՀՀ պետական սահմաններն արտաքին թշնամուց պաշտպանելու գործառույթին եւ նրան ուղղված շնորհավորանքները լինեն անվերապահ եւ միայն տոնական։

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ