-
03.11.2018|
13:33
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 24-ին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Աժ արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
-
02.11.2018|
14:36
«Արտահերթ ընտրությունների դեպքում առաջադրման ժամկետը մեկնարկում է այսօրվանից: Պարբերաբար, երբ կստացվեն առաջադրման փաստաթղթեր, ԿԸՀ-ն կհրապարակի տեղեկատվություն», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
01.11.2018|
22:32
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն եկել է Հայաստան, որ հերթական անգամ վստահեցնի` նախորդ ԸՕ-ով էլ կարելի է ընտրություններ անել:
-
01.11.2018|
19:10
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Արդեն ասվեց, որ այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ և արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ վարչապետ չընտրելու համար:
-
01.11.2018|
19:05
Ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը:
-
01.11.2018|
19:05
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
-
31.10.2018|
09:21
Երեկ ժամը 18-ին լրացավ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Աժ 43 պատգամավորներ նրան երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու:
-
30.10.2018|
12:48
«Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական և ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, և ոչ թե որևէ այլ կուսակցություն», - ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը»:
-
29.10.2018|
16:57
Հայաստանի քաղաքական ուժերը ամեն օր իրենցով սքանչանալու հնարավորություններ են տալիս: Այսօր` ևս: Պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Աժ արտահերթ նիստը պիտի քննարկեր ու ընդուներ նոր Ընտրական օրենսգիրքը: Իսկզբանե ԲՀԿ-ն սկսեց արդարանալ նախորդ նիստի իր բացակաների համար` ներկայացնելով մեկ շաբաթ առաջ տրվածից տարբերվող բացատրություններ:
-
29.10.2018|
16:49
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ իր համար մեկ է՝ հին Ընտրական օրենսգրքով կգնան ընտրությունների, թե նոր: