Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետք է թոթափել վախերը

Պետք է թոթափել վախերը
21.10.2013 | 17:21

«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի անդամ Մարկ Լեյենբերգերը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Եվրոպայում այլատյացությունը առաջացնում է վախեր, իսկ քաղաքական տարբեր խմբավորումներ շահարկում են այդ վախերը: Եվրոպական հանձնաժողովի անդամը նկատեց, որ եթե նախկինում այդ վախը, խտրականությունը կար հրեաների նկատմամբ, ապա հիմա՝ էմիգրանտների նկատմամբ, որոնք փախել են աղքատությունից, վտանգներից և հանգրվանել Եվրոպայում:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ֆրանսիայում, ըստ նրա, կարիք ունի բարձրաձայնվելու:

Ըստ Մարկ Լեյենբերգերի՝ իրավիճակը պահանջում է ջանքերը բազմապատկել և բացառել ցանկացած խտրականություն: Նա նշեց, որ այդ հարցում կարևոր «ինդիկատորներ» են անկախ ազգային ինստիտուտները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ