ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Թե արքան կիմանա՜ր

Թե արքան կիմանա՜ր
25.11.2013 | 18:50

Բրիտանացի ամուսիններ Էնջի ու Ռոդրի Փաուելները տունը վերանորոգելու ժամանակ հայտնաբերել են Հենրի 8-րդ արքային պատկերող որմնանկար, որն ուշադիր զննելուց հետո պարզել են, որ միապետի որմնանկարում քողարկված ներկայացված է սատանայի դեմքը, որը տեսնելու համար հարկավոր է որմնանկարը գլխիվայր շրջել: Միայն այդ դեպքում հնարավոր է տեսնել դիվային եղջյուրներն ու աչքերը: 1.8 մ բարձրություն և 6 մ լայնություն ունեցող որմնանկարը ստեղծվել է 1530-40-ական թվականներին, հեղինակն անհայտ է: Փորձագետների կարծիքով՝ որմնանկարի հեղինակն անհաջող կատակ է արել կամ էլ ցանկացել է միապետին այլ տեսանկյունից ներկայացնել՝ թաքնված մեսիջ հղելով:

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ