«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Եթե ձեր երեխայի ուսուցիչը լիներ համասեռամոլ, թույլ կտայի՞ք՝ ձեր երեխան այդ դպրոցում սովորեր»

«Եթե ձեր երեխայի ուսուցիչը լիներ համասեռամոլ, թույլ կտայի՞ք՝ ձեր երեխան այդ դպրոցում սովորեր»
04.01.2014 | 14:10

Չեխաբնակ գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում անդրադարձավ միասեռականներին արտոնություն տալու, նրանց ամուսնությունն օրինականացնելու եվրոպական ջանքերին և դրանց շուրջ հյուսվող համաշխարհային աղմուկին:

ՙՑավալի է, որ Անգլիայի թագուհին մասնակցում է Էլթոն Ջոնի հարսանիքին, եկեղեցին, որ սրբություն է քարոզում, համասեռամոլներին կնքում է,- ասաց նա:- Դրանք երեխա են որդեգրում, ի՞նչ պիտի դառնա այդ երեխան: Համասեռամոլ: Ժողովրդավարությունը չի նշանակում ամենաթողություն: Եվրոպայի օրենքն ամեն ինչ թույլ է տալիս՚:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ Չեխիայի վարչապետը համասեռամոլներին արտոնություն տալու օրենք է առաջ քաշել, որը, բարեբախտաբար, չի ընդունվել: ՙԵս նրան նամակ գրեցի և այսպիսի մի հարցում արեցի` հարգարժան պարոն վարչապետ, եթե ձեր երեխայի ուսուցիչը լիներ համասեռամոլ, դուք թույլ կտայի՞ք, որ ձեր երեխան այդ դպրոցում սովորեր, թե՞ ոչ՚:

Նամակին Չեխիայի վարչապետը, բնականաբար, չի պատասխանել, բայց գեղանկարիչը կարծում է, որ երբ գրում են, բողոքում, ընդվզում, եթե ոչինչ էլ չասեն, խոսքը սրտի մեջ պահում են, ու մի բան փոխվում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ