ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ֆրանսիական մեծ հեղափոխության թվայնացված արխիվը՝ ցանցում

Ֆրանսիական մեծ հեղափոխության թվայնացված արխիվը՝ ցանցում
05.02.2014 | 16:26

«Ֆրանսիական հեղափոխության թվայնացված արխիվը» ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Ստենֆորդի համալսարանը ինտերնետում ներկայացրել են 14000 պատկերներ:

Նախագիծը կազմված է երկու մասից՝ «Պառլամենտական արխիվներ» և «Ֆրանսիական հեղափոխության պատկերները»:

«Պառլամենտական արխիվներում» ժամանակագրական դասավորությամբ ներկայացված են 1789-1794 թթ. փաստաթղթերը, նստաշրջանների արձանագրությունները, նամակները, զեկույցները, ելույթները:

Ֆրանսիական հեղափոխության բաժինն ունի հետևյալ թեմատիկ մասերը՝ «Հեղափոխական իրադարձություններ», «Թեմաները արվեստում և մշակույթում», «Արխիվներ և փաստաթղթեր»: Բաժնում ներկայացված են պատկերազարդ աշխատանքներ, քարտեզներ, դրամներ, մեդալներ և այլ պատկերներ:

Դիտվել է՝ 6441

Մեկնաբանություններ