Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Յուանն ընդարձակում է կիրառության շրջանակները

Յուանն ընդարձակում է կիրառության շրջանակները
20.02.2014 | 17:19

Չինացի ծրագրավորող Չեն Լին իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել թղթադրամներից պատրաստված 999 վարդերով: 27-ամյա սիրահարին այս քայլին դրդել է ընկերուհու ծնողների պատասխանը: Երբ երիտասարդը գնացել է իր ընտրյալի ձեռքը խնդրելու, հարսնացուի մայրը ասել է, որ նախ և առաջ տղան պետք է տուն և մեքենա ունենա: Չեն Լին կանխիկացրել է ունեցած 200 000 յուանը և 4 օրում թղթադրամներից ծաղիկներ է պատրաստել: Ծաղկեփունջը երիտասարդն ընկերուհուն նվիրել է նրա ծննդյան օրն ու ամուսնության առաջարկ արել` ստանալով համաձայնություն:

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ