Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը
24.02.2014 | 13:41

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը: Դեկանները և ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեցին 2013-2014 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
Օրակարգի երկու հարց վերաբերում էր ՀՊՏՀ օտարերկրյա ուսանողներին. ՀՊՏՀ արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքների համակարգող Մհեր Աղալովյանն անդրադարձավ օտարերկրյա ուսանողների դասահաճախումներին, նրանց կեցության և կազմակերպական այլ հարցերին, իսկ ՀՊՏՀ արտասահմանցի ուսանողների ուսումնամեթոդական աշխատանքների համակարգող Վարդան Սարգսյանը ներկայացրեց համալսարանում օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների գնահատման կարգը: Նա նշեց, որ բուհում սովորող օտարերկրյա ուսանողների ուսումնառության գործընթացը հիմնականում կանոնակարգվում է ՀՊՏՀ կարգերով, բայց քանի որ առկա են որոշակի առանձնահատկություններ, իրենք առաջարկում են օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման հատուկ կարգ ընդունել: Քննարկումից հետո որոշվեց կարգը ներկայացնել գիտխորհուրդ:
Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս: Վերջում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուսխորհրդին շնորհավորեց «Հայկյան» մրցանակաբաշխությունում «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ:

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ