Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես կրթություն ստանալ ԱՄՆ-ում

Ինչպես կրթություն ստանալ ԱՄՆ-ում
21.04.2014 | 11:54

Մայիսի 3-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն իր գրասենյակում կանցկացնի «Կրթությունն ԱՄՆ-ում» խորագրով սեմինար-քննարկում։ Կքննարկվեն հարցեր, թե ինչպես ընդունվել ԱՄՆ-ի բուհեր, ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչով է կարևոր ԱՄՆ-ի բուհերում ուսանելը և այլն: Սեմինարը վարելու է Շուշաննա Աբովյանը (Education USA կրթական-խորհրդատվական կենտրոն, American Councils Armenia)։ Սեմինարն անցկացվում է «Մշակույթների երկխոսություն» ծրագրի շրջանակներում։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ