Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսպանիա. Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918

Իսպանիա. Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918
25.04.2014 | 10:49

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն Իսպանիայում մեկնարկել են ապրիլի 22-ին Մադրիդում: «Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ: Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայ ազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուեռիան, «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Նա վստահություն է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի և կոչ կանի Թուրքիային՝ չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի և մարդկության դեմ գործած հանցանքը: Միջոցառման ավարտին ցուցադրվել է BBC գործակալության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներենով:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր են տեղի ունեցել Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ