Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը

Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը
23.05.2014 | 11:32

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:

Ծրագրի շրջանակներում ապրիլ-հոկտմբեր ամիսներին ծխախոտի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում կիրականացվեն հանրության իրազեկմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական դասընթացներ: Ծրագրի առաջին փուլում Մեղրի, Ագարակ, Սիսիան և Կապան քաղաքների երիտասարդների շրջանում իրականացվել է հարցում. լրացվել 500 հարցաթերթիկ: Կապանի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների 150-ից ավելի երիտասարդների շրջանում անցկացվել են «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել են իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ: Այժմ նախապատրաստվում են տեղեկատվական թռուցիկներ, բաներ, որը փակցվելու է Կապանում, կկազմակերպվեն բանավեճ-քննարկումներ, կստեղծվեն սոցիալական գովազդներ, տեսաֆիլմեր, որոնք պարբերաբար կցուցադրվեն տեղական՝ քաղաքային և մարզային՝ հեռուստաալիքներով:
Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվական դասընթացնրում որպես թիրախ խումբ ընտրվել են 15-24 տարեկան երիտասարդները:
Ծրագրի համակարգող Լուսինե Սարուխանյանն այս առիթով նշեց. «Սա ամենաակտիվ տարիքն է, և տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ այդ տարիքում են երիտասարդներն առաջին անգամ փորձում օգտագործել ծխախոտ` առանց գիտակցելու դրա հետևանքները: Այդ տարիքի երիտասարդները ծխելը հաճախ կապում են ինքնարտահայտման հետ: Ուստի երիտասարդների այդ խումբն է ընտրվել, որպեսզի նրանց տեղեկություններ տրվեն այն մասին, որ ծխելը ինքնարտահայտման հետ կապ չունի»:
Լուսինե Սարուխանյանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացմամբ նաև կարծրատիպեր են կոտրելու ու շեշտեց. «Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության աստիճանը ծխախոտի և երկրորդային ծխի վնասների, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Ակնկալում ենք, որ երիտասարդները ծրագրի ավարտին կունենան համապատասխան իրավական և առողջապահական գիտելիքներ ու չեն առաջնորդվի այն կարծրատիպով, թե ծխելը կապ ունի ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման հետ»:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Կապանում հիմնել Երիտասարդների զարգացման կենտրոն, որտեղ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրի մասնակիցները մարզի մյուս երիտասարդներին կփոխանցեն ձեռք բերած գիտելիքները:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ