Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կքննարկվեն բուհ-գործատու կապերը

Կքննարկվեն բուհ-գործատու կապերը
23.05.2014 | 18:21

Մայիսի 26-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:
Կարևորելով բուհ-գործատու համագործակցության, ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանման և ՀՀ արդի աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման հարցերը՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հանդես է եկել ՀՀ առաջատար բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցներին այս հարցի շուրջ միավորելու և խորացված փոխգործակցություն ծավալելու առաջարկով: Այս նախաձեռնությունն արժանացել է ՀՀ շուրջ 8 առաջատար բուհերի հավանությանը:
Միջոցառումը նպատակաուղղված է աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնահարցերի քննարկմանը:
Մասնակցելու են ՀՀ առաջատար մի շարք բուհերի ռեկտորներ, կարիերայի հարցերով պատասխանատու անձինք, հրավիրված են նաև բիզնես միությունների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կնքվելու է մասնակից համալսարանների՝ կարիերայի խնդիրներով պատասխանատու ստորաբաժանումների միջև համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր տարի կազմակերպել հանրապետական աշխատանքային տոնավաճառ:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ