Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում
28.06.2014 | 12:16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին:

Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել կրթության` որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար: Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն, այս համատեքստում, ունի առաջնային նշանակություն: Բոլոնիայի գործընթացը, լինելով պետությունների միջև կրթամշակութային հաղորդակցության և քաղաքակրթություններ կամրջող առաջավոր միջոցներից մեկը, պետք է նպաստի ազգերի և ժողովուրդների միավորմանը` իր հիմքում ունենալով մարդու կրթության իրավունքի, մասնավորապես միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավորությունների հասանելիության գերակայություն:
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ և ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ