Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախարարական տոնական ուղերձը

Նախարարական տոնական ուղերձը
01.09.2014 | 14:31

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ.


«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ:
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը: Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝ հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:


Լավագույն բարեմաղթանքներով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ»։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ