-
09.05.2016|
13:27
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ:
-
09.05.2016|
13:09
Lragir. am-ը հաղորդում է, որ Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին լրագրողները հարցրել են Հայաստանին մատակարարվելիք զենքի մասին: Նա հակադարձել է, թե այսօր տոն է, հարցրեք տոնի մասին:
-
09.05.2016|
09:11
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
09.05.2016|
00:03
Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ՝ սալարկղային դամբարաններով, հավանական է մ.թ. առաջին դարի՝ Facebook-ի իր էջում տեղեկացնում է հնագետ, Արցախում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
-
08.05.2016|
23:48
Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է պարգևատրման հրամանագրեր:
-
08.05.2016|
12:38
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, որ Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու։
-
08.05.2016|
10:10
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
08.05.2016|
02:40
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկօրյա այցով Բաքու մեկնել՝ մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։
-
08.05.2016|
02:29
Մայիսի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ, վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին:
-
08.05.2016|
02:24
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Զինված ուժերի ստորաբաժանումների «պլանային վերատեղակայման» մասին: