-
27.04.2016|
17:20
Ապրիլի 27-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում հայտարարել է.
-
27.04.2016|
17:17
ՀՀ նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:
-
27.04.2016|
17:12
Ապրիլի 26-ին Էդվարդ Նալբանդյանի հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ՝ տեղակացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
-
27.04.2016|
17:11
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում եւ, արդյունքում քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սեւ գործը՝ հայտարարել է ԼՂՀ ՊԲ-ն:
-
27.04.2016|
17:09
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
27.04.2016|
17:08
Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը:
-
27.04.2016|
17:07
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր:
-
27.04.2016|
17:06
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն:
-
27.04.2016|
17:05
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
-
27.04.2016|
17:04
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: