Մեր հերոսների կյանքն է, որ փրկում է ժողովրդի արժանապատվությունը և բանակի պատիվը, նրանցից շատերի կյանքի շնորհիվ է, որ Հայոց բանակը կարողանում է պաշտպանել երկիրը և զսպել հակառակորդին՝ նախագահական նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների:
ՀՀ բանակի օրը` հունվարի 28-ին, մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Ամանորյան իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց.
Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գործողությունները հնարավորություն են տվել փոխել երկրում իրավիճակը և հասկանալ, թե ով է պայքարում ահաբեկիչների դեմ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գործարկել են սեփական արբանյակային հեռուստաալիք՝ 500 հազար լսարանով՝ հայտնում է Mirror-ը։ Հեռուստաալիքը հեռարձակում է հաշվետվություններ ավիահարվածների մասին, դասախոսություններ իսլամի մասին և եղանակի կանխատեսում։
2015-ի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանն ազատ է արձակվել՝ ասել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել:
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...