Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի միջոցառումները թուրքական բիզնեսի նկատմամբ՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչի միջադեպի պատճառով, չեն համապատասխանում միջազգային իրավունքին՝ հաղորդում է Reuters-ը:
Նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից նկարահանվել է 20-30 րոպեանոց 11 տեսաֆիլմ, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մեր հերոսների, նրանց սխրանքի մասին։
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախումբը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների տարածքում:
Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ընդամենն ընդգծում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձևավորման խնդիրները՝ ասել է Արևմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման դեպքին և ռուս-թուրքական հարաբերություններին:
Նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռը խփելուց հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործող «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բայբուրթ քաղաքում ելույթի ժամանակ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...