-
18.11.2015|
17:30
Առնվազն 19 մարդ մահացել է, 96-ը` վիրավորվել Պակիստանի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով:
-
18.11.2015|
17:27
Սիրիայի Ռաքքա քաղաքում անցած երեք օրերին օդային հարվածներից «Իսլամական պետության» առնվազն 33 ահաբեկիչ է սպանվել:
-
18.11.2015|
14:24
2015 թ․ նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
-
18.11.2015|
12:52
Փարիզի Սեն Դենի արվարձանում փոխհրաձգության ընթացքում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված 2 մարդ է սպանվել՝ Le Monde թերթին հայտնել է ոստիկանության աղբյուրը։
-
18.11.2015|
12:51
Գերմանիան Թուրքիայի տարածքից դուրս է բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը՝ գրում է Haber 7 կայքը:
-
18.11.2015|
12:50
Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ չեն հաղորդվում, նշում է CNN-ը:
-
17.11.2015|
12:37
«Իսլամական պետություն» խմբավորումը լրատվական աղբյուրներում մինչ այժմ մատնանշվել է ԻՊ, ԻԼԻՊ, ԻՍԻՊ հապավումներով, օրեր առաջ ահաբեկչական խմբավորմանն անդրադառնալիս սկսվեց կիրառվել նաև ԴԱԻՇ տերմինը, որը զայրացրել է իսլամիստներին:
-
17.11.2015|
12:32
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրները պետք է ավելի ակտիվ պայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
-
17.11.2015|
12:31
Ֆրանսիան Փարիզի ուրբաթօրյա ահաբեկչություններից հետո պարտավորվում է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը` հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Կոնգրեսում: FRANCE 24-ի փոխանցմամբ` նրա ելույթից հետո «Մարսելյոզի» կոնգրեսմենները «Մարսելյոզն» են երգել:
-
17.11.2015|
00:58
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իրավապահների համատարած ստուգումների ժամանակ ձերբակալվել է 23 անձ՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք: