ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 31-ին անցկացվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ:
ԱՄՆ ռազմական նավատորմը պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը հետ կանչել Պարսից ծոցում գտնվող իր ավիակիները՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաև Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարևանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին:
«Հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում, հայկական կողմը կորուստներ չունի»,- ասել է ՀՀ ՊՆ խոսնակը:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...