-
06.11.2020|
21:13
Ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտեն:
-
06.11.2020|
16:06
Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
-
06.11.2020|
16:02
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարականի դիմում է նախապատրաստել, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյաների:
-
06.11.2020|
16:00
«ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին 10 տարում։ «Բոլորի գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
-
06.11.2020|
15:58
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
06.11.2020|
15:46
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և ադրբեջանական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
-
06.11.2020|
15:43
Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Ուշ երեկոյան Ստեփանակերտում 10, գուցե ավելի, պայթյուն է եղել: Գիշերվա հարվածների հետևանքով Ստեփանակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։
-
06.11.2020|
10:51
Վարդանանք չերկյուղեցին կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է Եղիշեն:
-
06.11.2020|
10:48
Էությամբ համեստ ու հանգիստ, իր մասին խոսել չցանկացող ԱՐԹՈՒՐ ԳԻՆՈՍՅԱՆՆ է՝ Ապրիլյան պատերազմի հերոս տղաներից: Ճանաչեցի՞ք: 2020-ի նորօրյա հերոսամարտին մասնակցել նա չերկմտեց, իմ տեղը պատերազմի դաշտում է՝ ասաց ու եկավ Արցախ:
-
06.11.2020|
10:45
Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն Արցախում ֆոսֆորային զինամթերք է կիրառել։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը պատկանում է հրկիզողների տեսակին։ Դրանք թթվածնի ազդեցությամբ ինքնահրկիզվում են և կիրառվում խոցման տարածքն այրելու համար։