Եվրոպական միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ասում են...

Ասում են...
10.10.2014 | 00:48

...թե փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի իր դիմումը ոչ թե օրերս է գրել, ինչպես պնդում են լրատվամիջոցները, այլ դեռևս երկու շաբաթ առաջ։ Ավելի ստույգ, երբ կառավարությունը կայացրեց իր «դարակազմիկ» որոշումը և Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց։ Ասում են, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած արտառոց այդ քայլի հաջորդ օրն իսկ մարզպետների անմիջական «շեֆը» որոշել է իրերը հավաքել:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ