Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փարիզում փարաջայով կնոջը հեռացրել են օպերային թատրոնից

Փարիզում փարաջայով կնոջը հեռացրել են օպերային թատրոնից
20.10.2014 | 11:58

Փարիզի Գրանդ օպերայի աշխատակազմը փարաջայով կնոջից պահանջել է հեռանալ թատրոնից՝ մի քանի դերասանների պահանջով, ովքեր այդ հանդերձանքը համարել են անընդունելի: Օպերային թատրոնի փոխտնօրեն Ժան Ֆիլիպ Տիելեն AFP-ին հայտնել է, թե հոկտեմբերի 3-ի երեկոյան «Տրավիատայի» երկրորդ արարի ժամանակ իրեն հաղորդել են, որ առաջին շարքում, անմիջապես դիրիժորի հետևում, նստած է գլխաշորով և շղարշով ծածկված մի կին, ում դեմքն ամբողջովին փակ է: «Մի քանի արտիստներ հայտարարել են, որ չեն ցանկանում շարունակել երգել»,-ասել է Տիելեն: Ընդմիջման ժամանակ ոստիկանությունը կնոջը և նրա ուղեկցին (պարզվել է, որ նրանք արաբական երկրից ժամանած զբոսաշրջիկներ են) հաղորդել է, որ կինը պետք է կամ բացի դեմքը, կամ լքի թատրոնի շենքը: Զույգը հեռացել է թատրոնից:

Նշենք, որ 2011-ին Ֆրանսիան ընդունել է օրենք, որի համաձայն՝ հասարակական վայրերում չի կարելի կրել դեմքը թաքցնող հագուստ: Օրենքը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 150 եվրո (190 դոլար):

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ