Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրվեց նոր ռեկտոր

Ընտրվեց նոր ռեկտոր
31.10.2014 | 15:28

Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը:
Շնորհավորելով նորընտիր ռեկտորին` Երևանի քաղաքապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրեց. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցելու զարգացման ծրագրերին»:
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նաև համալսարանի զարգացման հայեցակարգը և հավանության արժանացավ: Առաջարկվեց հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա համար:
«Իհարկե, վստահությունը պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում, ինչպիսին որ ունի մեր համալսարանը, կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել և դրանք իրականացնել ու լուծել: Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,-շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներին, այլև համալսարանի ողջ կոլեկտիվին այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության և թիմային աշխատանքի համար` ասաց ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը, ընդգծելով մինչ այս համալսարանի զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև տարիներ շարունակ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի զգալի աջակցությունը համալսարանի կրթագիտական պրակտիկ աշխատանքներին:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին, ք. Երևանում:
1980 թ. ավարտել է Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը և ստացել ինժեներ շինարարի որակավորում:
1993 -ից «Հորիզոն -95» շինարարական ընկերության հիմնադիրն է:
2001 -ից «Արխմոնստրոյ» շինարարական ընկերության հիմնադիրն է:
2005 -ից Հայաստանի շինարարների միության նախագահն է:
2009 -ից «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրն է:
2012 -ին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2014-ին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ:
2014-ի մայիսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Հեղինակ է շուրջ 41 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014 թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում բարձրացվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը` ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքները, լսարանները և ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ