Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նախազգուշացում Հովիկ Աբրահամյանին

Նախազգուշացում Հովիկ Աբրահամյանին
21.11.2014 | 11:48

Երեկ ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ չընդունվեցին։ Հանրապետականը քվեարկության ընթացքում միայնակ էր մնացել, ոչ իշխանականները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։
Անշուշտ, սովորական երևույթ չէ, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը տապալվում է մի խորհրդարանում, որտեղ նա ունի մեծամասնություն: Առավել ևս, որ կառավարությունն այդ օրինագծերն այնքան էր կարևորել, որ դրանց ընդունման համար նախաձեռնել էր արտահերթ նիստ:
Համաշխարհային պրակտիկայում կան բազմաթիվ օրինակներ, երբ նման դեպքերում կառավարություններն անգամ հրաժարական են տվել:
Բայց Հայաստանում նման օրինաչափությունները հաստատ չեն գործում ու կառավարությունն էլ պաշտոնավարում է ոչ թե խորհրդարանկան մեծամասնության ցանկությամբ, այլ՝ բացառապես հանրապետության նախագահի կամքով:
Ինչևէ, երեկ ամբողջ երեկո եռյակի ներկայացուցիչներն ու նրան հարող կայքերը գրում էին իրենց աննախադեպ հաղաթանակի, խորհրդարանական ճգնաժամի մասին: «Ժառանգության» Ռուբեն Հակոբյանն անգամ խոսում էր իրենց փայլուն մարտավարության մասին:
Գնահատականները խիստ ոչ համարժեք են ու չեն արտացոլում իրականությունը:
Քվորում ապահովելու, «կոճակ սեղմելու» առումով այս ԱԺ-ում բացարաձակ ճգնաժամ չկա. Եթե հենց վաղը Բաղրամյան 26-ին անհրաժեշտ լինի, խորհրդարանը 70, 71 ձայնով կընդունի ցանկացած նախաձեռնություն, անգամ՝ սեփական ինքնալուծարման մասին: ՈՒ դրան չեն կարող խանգարել ոչ Լևոն Զուրաբյանի «հեղափոխական» հռետորաբանությունը և ոչ էլ Հանրապետականի մենությունը:
Եթե խորհրդարանական ճգնաժամը դիտարկենք բովանդակային տեսանկյունից, այն միշտ եղել է անդեմ մեծամասնության ու «անատամ» փոքրամասնության տեսքով:
Սակայն երեկ տեղի ունեցածը կարևոր է ներիշխանական զարգացումների տեսանկյունից:
Հովիկ Աբրահմյանի դիրքերն ակնհայտորեն թուլանում են:
Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանն անակնկալ հիշեց եռյակի 12 պահանջների մասին՝ ակամայից մատնանշելով այն թիրախին, որին հասցեագրված է ընդդիմության քննադատությունը: Այս համատեքստում է կարևոր գործադիրի խորհրդարանական նախաձեռնությունների երեկվա տապալումը:
Գուցե մեծամասնությունը զգում է, որ եկել է Հովիկ Աբրահմյանին թոշակի ուղարկելու ժամը: Համենայն դեպս, երեկ տեղի ունեցածը՝ հենց Հովիկ Աբրահամյանին հասցեագրված նախազգուշացում էր…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ