Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է պատասխան տալու երեխաների թունավորման համար

Ո՞վ է պատասխան տալու երեխաների թունավորման համար
29.11.2014 | 23:27

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորված երեխաները հիվանդանոց են տեղափոխվել բարձր՝ 39.5 աստիճան ջերմությամբ, փսխումներով և փորլուծությամբ։ Մանկապարտեզի գործունեությունը կասեցված է՝ մինչև քննության ավարտն ու հանգամանքների պարզաբանումը: Եղվարդում իսկական խուճապ է, թունավորված երեխաների թիվը հասնում է վեց տասնյակի, անգամ առողջ երեխաների ծնողները տագնապած դիմում են հիվանդանոց:
Գործ ունենք երեխաների զանգվածային թունավորման փաստի հետ, ու այս ամենը կարող էր ունենալ ավելի տխուր, նույնիսկ՝ ողբերգական հետևանքներ:
Թունավորման հետևանքները պետք է պարզվեն, մեղավորները պատժվեն, որովհետև սա հերթական վկայությունն է այն բանի, որ գրեթե բոլոր ոլորտներում կաղում է կառավարման արդյունավետությունը, նորմալ մենեջմենթը:
Մանկապարտեզները գտնվում են համայնքային ենթակայության ներքո, ու Եղվարդում տեղի ունեցածը ստիպում է խորհել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, դրանց թափանցիկության մասին:
Հատկապես մարզերում տեղական կառավարման մարմինները ձևավորվում են բնավ էլ ոչ մրցակցային միջավայրում՝ հաճախ դուրս լինելով հասարակական նվազագույն վերահսկողությունից, կորցնելով հաշվետվողականությունն ընտրողների առջև:
Այս ամենը դեգրադացնում է տեղական իշխանություններին, անդրադառնում նրանց գործունեության արդյունավետության վրա, պարարտ հող ստեղծում՝ կոռուպցիոն ռիսկերի առաջացման կամ հանցավոր անտարբերության համար: ես չեմ պնդում, որ Եղվարդում հենց նման դրսևորումների հետ գործ ունենք, բայց մոտ վաթսուն երեխայի թունավորումն այլ ենթադրություների տեղիք չի տալիս:
Ու միայն իրավական գնահատականները բավարար չեն, որովհետև դրանք սահմանափակվում են կոնկրետ դեպքով ու հանգամանքներով, կոնկրետ տարածքով ու պաշտոնյաներով: Հարկ է լրջորեն մտածել տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին: Կոնկրետ միջադեպի մեղավորների պատասխանատվության հարցը կարևոր է, սակայն ավելի կարևորը նման երևույթների բացառումն է: Ի վերջո, գործ ունենք երեխաների հետ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ